Արտաքին 4 տարի առաջ - 17:16 21-05-2022

Թուրքիան հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում իր դիրքորոշումը չփոխելու մասին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN Turk-ին։

«Թուրքիան չի նահանջի իր դիրքերից, մենք գտնվում ենք անվերադարձի կետում, նահանջի մասին խոսք լինել չի կարող»,- ասել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով, Անկարան մեծ գին է վճարել ահաբեկչության դեմ պայքարի համար, ուստի անվտանգության խնդիրները իր երկրի համար սկզբունքային են։ Նա ընդգծել է, որ Շվեդիայի աջակցությունը ահաբեկչական կազմակերպություններին, մասնավորապես՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), «ակնհայտ է»։ Իշխող կուսակցության փոխնախագահը հավելել է նաև, որ անվտանգության հարցերում Թուրքիայի դիրքորոշումը անհրաժեշտ է ոչ միայն հաշվի առնել, այլև նրան երաշխիքներ տրամադրել։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ծրագրում է մի շարք հեռախոսային բանակցություններ ունենալ համաշխարհային առաջնորդների հետ։

«Մենք կշարունակենք մեր «հեռախոսային դիվանագիտությունը» ՆԱՏՕ-ի անդամների հետ, սակայն Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է»,- ասել է Էրդողանը։

Միաժամանակ, Թուրքիայի նախագահը նշել է, որ բացի երկրների առաջնորդներից, պատրաստվում է բանակցել նաև դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի