Արտաքին 4 տարի առաջ - 14:17 21-05-2022

Էրդողանը Պակիստանին խոստացել է օգնել ռազմական ենթակառուցվածքի ամրապնդման գործում

Թուրքիան կօգնի Պակիստանին ամրապնդել իր ռազմական ենթակառուցվածքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձում՝ թուրք-պակիստանյան համատեղ ձեռնարկություններում կառուցված MILGEM Ada հետախուզանավը ջուր իջեցնելու կապակցությամբ, փոխանցում է թուրքական TRT World հեռուստաալիքը։

«Ամբողջ պատմության ընթացքում այս տարածաշրջանն իր հնագույն մշակույթով և հարստությամբ եղել է աշխարհի աչքի լույսը: Պակիստանն ու նրա ժողովուրդը մեզ համար հատուկ տեղ են զբաղեցնում»,- հեռուստաալիքը մեջբերում է նախագահի խոսքը։

Էրդողանը նաև ընդգծել է աջակցության բոլոր պահանջվող միջոցները տրամադրելու անհրաժեշտությունը Պակիստանի ռազմական ենթակառուցվածքի ամրապնդման համար, «որի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը մենք նույնքան կարևոր ենք համարում, որքան մեր սեփականը»։

Թուրք առաջնորդի խոսքով՝ նավերի մատակարարումները, որոնք կկարողանան կատարել բոլոր տեսակի մարտական ​​առաջադրանքներ՝ հակաօդային պաշտպանությունից մինչև սուզանավերի պաշտպանություն, կիրականացվեն վեց ամիսը մեկ՝ սկսած 2023 թվականի օգոստոսից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան