Ներքին 4 տարի առաջ - 12:48 21-05-2022

ՀՀ ԱԳ նախարարը սերբ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասները

Մայիսի 20-ին Թուրինում ընթացող Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։

Նախարարները գոհունակությամբ են նշել երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և պատրաստակամություն հայտնել խթանելու պատմական և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունները։

Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության վերաբերյալ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանության անհրաժեշտությանը։

ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով