Ավելին 4 տարի առաջ - 10:11 21-05-2022

Ո՞ր դեպքում կարող եք վարակվել կապիկի ծաղիկով․ բժշկի պարզաբանումը

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է ներկայում մի շարք երկրներում կապիկի ծաղիկով վարակման դեպքերի հայտնաբերմանը՝ ասելով, որ վարակումը հնարավոր է հիվանդի հետ առնվազն երեք ժամ շփման դեպքում՝ միմյանցից մետր հեռավորության վրա։

«Վիրուսը դժվար է փոխանցվում մարդուց մարդուն, անհրաժեշտ է սերտ շփում երկար ժամանակ (միմյանցից մեկ մետր հեռավորության վրա՝ առնվազն երեք ժամ)»,- պարզաբանել է բժիշկը։

Համեմատած մարդկանց ջրծաղիկի հետ՝ այս վիրուսն ավելի քիչ վարակիչ է և ունի մահացության շատ ավելի ցածր մակարդակ՝ մոտ 10 տոկոս մարդկանց մոտ։

Երեկ հաղորդվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրավիրում է փորձագետների արտակարգ խորհրդակցություն՝ քննարկելու աշխարհի մի շարք երկրներում կապիկի ջրծաղիկի բռնկումը։

Հիվանդությունն արդեն հայտնաբերվել է մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց միջև: Այն սովորաբար թեթև ընթացք է ունենում, և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ:

Մասնագետներն ընդգծում են, որ այն չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, բայց այն կարող է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով։ Հիվանդության սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն:

Կարող է զարգանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա և այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ Այն փոխվում է և անցնում տարբեր փուլերով՝ մինչև քոսի վերջնական ձևավորումը, որը հետագայում թափվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով