Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:30 21-05-2022

Ժողովրդավարության բաստիոն, ուր վհուկների որս է

Ներսում ժողովրդավարության ֆորում է, դրսում ոստիկանության բազմաշերտ պատը ժողովրդին մեկուսացրել է ֆորումից: Ներսում ժողովրդավարության փուչիկն է, դրսում՝ իրական ժողովուրդը, որ մուտք չունի դռների ետևում փակված ժողովրդավարություն: Եվ պայթում է փուչիկը: Ժողովրդավարության սրահում ներկա են ցուցակով ընտրվածներ՝ միայն իշխանությունից, ջոկած լրատվամիջոցներ՝ միայն իշխանական: Ընդդիմության պատգամավորները մուտք չունեն ժողովրդավարության սրահ. ՊՊԾ գնդի հրամանատարը կենդանի վահան է դռների առաջ: Ժողովրդավարությունը ժողովրդի մի մասին ասում է այո, մյուս մասին՝ ոչ, մի հատվածը յուրային է, մյուս հատվածը՝ օտար: Սա բնորոշ է բռնապետությանը, որովհետև ժողովրդավարությունը մարդու իրավունքների խտրականությանը դեմ է:

Սրահում փառաբանվում է ժողովրդավարությունը, իսկ բանտախցերում քաղաքական հայացքների համար ձերբակալված մտավորականներ ու գործիչներ են: Փողոցներում խաղաղ ցուցարարների թևերը ոլորող, ասֆալտին քարշ տվող, բռունցքներով հարվածող, ձեռք կոտրող, դեմք արյունոտող, խեղդող, թքող ու հայհոյող, բռնի ուժով ոստիկանության բաժիններ տանող սև, կարմիր ու կապույտ բերետավորներ են: Սրահում ժողովրդավարության հիմնարար սկզբունքներն են փառաբանվում, իսկ Ազգային ժողովում զրպարտությունը քրեականացնող օրենք է ընդունվում՝ սահմանափակելով խոսքի ազատ իրավունքը: Իսկ դատարաններում գործը մակագրվում է ընտրովի դատավորներին, և իշխանությանը ստանում է ցանկալի վճիռ:

Ժողովրդավարության բաստիոն համարվող երկրում օրը ցերեկով վհուկների որս է կատարվում: Ով ցանկալի չէ և դեմ է իշխանություններին, ճաղերի ետևում է հայտնվում: Իսկ երկրի վարչապետը ետնամուտքով, ժողովրդից ծպտված է մուտք գործում ժողովրդավարությանը ծափահարող սրահ: Ժողովրդավարություն մի երկրում, որը թաղված է ստախոսության, խաբեության և կեղծիքի մեջ: Որտեղ սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների է բաժանված հասարակությունը, ուղղակի հասարակական խրամատներ են երկրի ներսում: Խեղդվում է ատելության, չարության, բարոյալքվածության, անեծքի ու հայհոյանքի մեջ՝ անհույս ու անհավատ, առանց լույսի: Այս ամենն արվում է իշխանությունների հեղինակությաբ՝ որպես ուրույն ձեռագիր, և դրա անունն է ժողովրդավարություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով