Ներքին 4 տարի առաջ - 09:19 21-05-2022

Շատ կարևոր բան հուշեմ Լիտվայի պատվիրակության անդամներին․ իրավապաշտպանը՝ դեսպանի մասին

«Քանի դեռ Լիտվայի պատվիրակությունը Հայաստանում է գտնվում, շատ կարևոր բան հուշեմ պատվիրակության անդամներին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը։

Նա հավելում է․ «Ուրեմն, սրանից շուրջ 8 տարի առաջ Հայաստանի շարքային քաղաքացի Հ.Հ.-ն անձամբ ինձ խոստովանեց, որ տեղեկացված է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի (Erikas Petrikas) անցուդարձից: Այլ կերպ ասած՝ ըստ երևույթին՝ ՀՀ շարքային քաղաքացի Հ.Հ.-ն հետևում էր դեսպանին, հավաքագրում, մշակում և այլ անձանց էր փոխանցում վերջինիս վերաբերյալ անձնական բնույթի տեղեկությունները:

8 տարի անց ՀՀ շարքային քաղաքացի Հ.Հ.-ն կարգվում է որպես ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր:

Այսօր տեղեկություններ են տարածվել, որ Հ.Հ.-ն՝ որպես ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, ընդունել է Հայաստան ժամանած Լիտվայի պատվիրակության անդամներին: Եվ եթե Լիտվայի պատվիրակության անդամներն իրենց ընտանիքների անդամներից թաքցնելու բան ունեն, ապա թող զգուշանան Հ.Հ.-ից, քանզի կարմիր կովը կաշին չի փոխի:
Էրիկաս Պետրիկասը՝ վկա: Առայժմ այսքանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով