Ներքին 4 տարի առաջ - 23:39 20-05-2022

Ընդդիմության ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների դեմ կատարվում է ծառայողական 47 քննություն

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2022թ․ ապրիլից սկսված ընդդիմության ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների դեմ ստացված տեղեկություններով (հաղորդումներով) ՀՀ ոստիկանությունում կատարվում են ծառայողական 47 քննություններ և ծառայողական 5 ուսումնասիրություններ։

«Կատարվող ծառայողական քննություններից 1-ը թողնվել է անհետևանք, 3-ը կասեցվել են, իսկ մնացած 43-ը գտնվում են ընթացքի մեջ։

Ծառայողական քննությունների առիթ հանդիսացած դեպքերից 28-ի ընթացքը լուծվել է ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների կարգով։ Մի քանի դեպքով հարուցվել են քրեական գործեր և կատարվում է նախաքննություն։ Ծառայողական քննությունների առիթ հանդիսացած որոշ դեպքեր բազմադրվագ են։

Հարկ է նշել, որ բացի այդ, քննվող 13 դեպքով վնաս է հասցվել ոստիկանությանը (3-ը ծառայողական և 1-ը անձնական ավտոմեքենաներին, 3-ը ծանր վիրավորանք, 6-ը բռնություն)»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում