Արտաքին 4 տարի առաջ - 13:32 20-05-2022

Ռուբլին շարունակում է ամրապնդվել արտարժույթների նկատմամբ, դոլարը իջել է 59 ռուբլուց

Մոսկովյան բորսայում ուրբաթ առավոտյան տեղի ունեցած սակարկությունների ընթացքում դոլարը և եվրոն շարունակել են էժանանալ ռուբլու նկատմամբ։

Այսպիսով, դոլարի փոխարժեքը 2018թ.-ի ապրիլից ի վեր առաջին անգամ իջել է 59 ռուբլի/1 դոլարից ցածր մակարդակի։ Այժմ այն ​​վաճառվում է 58.89 ռուբլու մակարդակով (-4.88%)։

Եվրոյի փոխարժեքն էլ է նվազում. հիմա դրա դիմաց առաջարկում են 60.69 ռուբլի (-5.77%)։ Եվրոպական արժույթն այդքան էժան չի եղել 2017թ.-ի ապրիլից։

BBC-ն նախօրեին մանրամասն բացատրել է, թե ինչպես պատերազմի պատճառով առաջացած հակառեկորդներից հետո ռուբլին հանկարծ վերադարձավ այն մակարդակներին, որոնք ռուսները չէին տեսել մի քանի տարի։ Նախ՝ դա պայմանավորված է արտահանման և ներմուծման փոփոխված հաշվեկշռով, երկրորդ հանգամանքն այն է, որ պատժամիջոցների պատճառով ԿԲ-ի համար դժվար է ռուբլին փոխանակել արտարժույթով: Իսկ մյուս հանգամանք այն է, որ, ըստ նոր կանոնի, արտահանողները պետք է արժութային եկամուտների 80%-ը վերածեն ռուբլու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»