Արտաքին 4 տարի առաջ - 12:41 20-05-2022

Կապիկի ծաղիկ առաջացնող վիրուսը Մադրիդում շրջանառվել է դեռ ապրիլին. El País

Կապիկի ծաղիկ առաջացնող վիրուսը Մադրիդի ինքնավար համայնքում սկսել է շրջանառվել դեռ 2022թ.-ի ապրիլին, հաղորդում է El País պարբերականը։

«Վարակման դեպքեր հայտնաբերվել են անցած շաբաթ, դրանց թիվը զգալիորեն ավելացել է վերջին օրերին, չնայած մենք տեղեկություն ունենք հիվանդի մասին, որի մոտ ախտանիշներ են հայտնվել ապրիլի վերջին»,- ասել է տարածաշրջանի հանրային առողջապահության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ելենա Անդրադասը: Ընդ որում, պարբերականի տվյալներով, վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է մայիսի առաջին կեսին։

Մինչ այժմ Իսպանիայում յոթ դեպք է հայտնաբերվել, իշխանությունները հետաքննում են ևս 29 հնարավոր դեպք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի արևադարձային խոնավ անտառների մոտ գտնվող հեռավոր շրջաններում:

ԱՀԿ-ի տվյալներով, վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից՝ կրծողներից և պրիմատներից, իսկ երկրորդային՝ մարդուց մարդ փոխանցումը սահմանափակ բնույթ է կրում: Սովորաբար, կապիկի ծաղիկի բռնկումների դեպքում մահացության մակարդակը կազմում է 1-10%, ընդ որում մահացությունների թիվն ավելի մեծ է ավելի երիտասարդ տարիքային խմբերում, պարզաբանել են կազմակերպությունից:

Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր արդյունավետ կանխարգելում է ապահովում նաև այս հիվանդության դեպքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան