Ներքին 4 տարի առաջ - 12:30 20-05-2022

Լարված իրավիճակ «Մարիոթ» հյուրանոցի մոտ

Այս պահին ընդդիմադիր պատգամավորները ուզում են մտնել «Մարիոթ» հյուրանոց, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գեղամ Մանուկյանը, այնտեղ տեղի է ունենում համաժողով․ «Այնտեղ իբրև թե Հայաստանում ազատ խոսքի, մամուլի, քաղաքացիական կազմակերպութունների, միությունների համաժողով է, գնալու ենք այնտեղ ու ասելու, որ Հայաստանում խոսքի ազատությունը ոտնահարված է, մամուլը ոտնահարված է, ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, չկան իրավապաշտպան կազմակերպություններ, չկա քաղհասարակություն»։

Ցուցարարները պահանջում են նաև հետ կանչել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին։ «Առանց Թրեյսի Հայաստան», «Հեռացի՛ր, Թրե՛յսի» վանկարկումներով են ընդդիմադիրները շարունակում իրենց ակցիան։ Ոստիկանները շղթա են կազմել հյուրանոցի դիմաց՝ խոչընդոտելով նաև լրագրողների գործունեությունը և արգելելով նրանց մուտքը ևս: Ցուցարարները վանկարկում են՝ «ամո՛թ», «առանց Նիկոլ Հայաստան»:

Նշենք, որ Marriott Armenia Hotel-ում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողով, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը: Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան