Ներքին 4 տարի առաջ - 20:46 19-05-2022

Հաստատվել է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռք բերման մրցութային փաթեթը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մայիսի 19-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի (կմ 38+450 կմ 90 + 191 հատված) վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, նիստի ընթացքում հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր Տրանշ 2-ի շրջանակներում Մ1 Երևան-Գյումրի-Բավրա կմ 37+545 մինչև կմ 71+435 /մոտ 34 կմ/ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը։
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ 2) ֆինանսավորման համար ներդրումային վարկ տրամադրելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել Մ1 Երևան-Գյումրի-Բավրա, Ագարակ համայնքի մոտակայքում կմ 29+600 մինչև կմ 37+545 /մոտ 8 կմ/ ճանապարհահատվածի և Մ1 Երևան-Գյումրի-Բավրա կմ 37+545 մինչև կմ 71+435/ մոտ 34 կմ/ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում