Ներքին 4 տարի առաջ - 17:06 19-05-2022

Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, հետաձգեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը։

Հաջորդ դատական նիստին բողոքը ներկայացնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը պատրաստվում են բացարկ հայտնել դատավորին։

«Բոլոր հնարավոր գործողությունները կատարվում են, որպեսզի պարզվի՝ հատո՞ւկ են մակագրվում քրեական գործերը, որպեսզի այս դատավորները լսեն, թե՞ ինչպես օրենքն է սահմանում՝ պատահականության սկզբունքով։ Այս բոլորը պետք է փաստարկված ներկայացվի, որովհետեւ դատական համակարգը միայն սա չի, ունենք Եվրոպական դատարանի կառույցներ, որտեղ այս բոլոր խախտումներն արձանագրված լինեն»,- նշեց Մարտիրոսյանը։

Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ իրենք այս դատարանի նկատմամբ վստահություն չունեն. «Միջնորդության նպատակը նաեւ նա է՝ եթե բավարարվեց միջնորդությունը, հեռանում է, նոր դատավոր է գալիս, եւ այդ նոր դատավորը պետք է հասկանա, որ այսքան մարդ պիտի բավարար վստահություն ունենա այդ դատաքննության օբյեկտիվության վրա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով