Արտաքին 4 տարի առաջ - 12:52 19-05-2022

Առանց ուկրաինական հացահատիկի աշխարհը սովի կմատնվի. ՄԱԿ

ՄԱԿ-ի ներկայացուցիչները կրկին հայտարարել են ուկրաինական հացահատիկի արտահանման շրջափակման պատճառով ամբողջ աշխարհին սպառնացող պարենային ճգնաժամի մասին։

Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարումների մոտ 10%-ը, սակայն պատերազմի հենց սկզբից Ռուսաստանը Սև ծովում արգելափակեց ուկրաինական առանցքային նավահանգիստները, որոնցով իրականացվում էին փոխադրումները։ Օդեսայի և մյուս քաղաքների պահեստներում հարյուր հազարավոր տոննա հացահատիկ կա, որը պետք է Արևմուտք արտահանվի։

«Այդ նավահանգիստները պետք է հնարավորինս շուտ բացել, քանի որ խոսքը ոչ միայն Ուկրաինայի մասին է, այլև աշխարհի մենակարիքավոր մարդկանց, որոնք հենց այս պահին գտնվում են սովի եզրին,- ասել է ՄԱԿ-ի պարենային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլին՝ Նյու Յորքում կայացած պարենային անվտանգության հարցերով արտակարգ հանդիպման ժամանակ:- Ես նախագահ Պուտինին կոչ եմ անում բացել նավահանգիստները, եթե նա սիրտ ունի»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին ասել է, որ աշխարհին տարիների զանգվածային սով է սպառնում, եթե ստեղծված իրավիճակը չկարգավորվի։

Նրա խոսքով, նա շտապ բանակցություններ է վարում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության ներկայացուցիչների հետ, սակայն, ըստ ամենայնի, խնդրի արագ լուծում չի լինի։

Գուտերեշը նաև ասել է, որ պատժամիջոցները զգալիորեն ազդել են ռուսական պարարտանյութերի արտահանման վրա, որը ևս կդառնա պարենային ճգնաժամի օղակներից մեկը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը նախագահում է Նյու Յորքում անցկացվող պարենային գագաթնաժողովը, հացահատիկի և պարարտանյութի զգալի պաշարներ ունեցող երկրներին կոչ է արել ավելի ակտիվ գործել ամբողջ աշխարհի համար այս դժվարին պահին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան