Արտաքին 4 տարի առաջ - 11:21 19-05-2022

Ռամզան Կադիրովն առաջին անգամ նշել է ուկրաինական պատերազմին մասնակցող չեչեն զինծառայողների ընդհանուր թիվը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, «Նոր հորիզոններ» լուսավորչական մարաթոնի ժամանակ պատասխանելով դպրոցականների և ուսանողների հարցերին, առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է հանրապետության զինված ստորաբաժանումների թիվը, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում։

«Այսօր այնտեղ մեր տղաները մոտ երեք հազար են։ Երեկ մի քանի բնակավայր գրավեցին, այսօր երկրորդ խումբը կամաց-կամաց մաքրում է Լուգանսկն ու Դոնեցկը։ Ես պատերազմի փորձ ունեմ. սկզբում (մենք) սխալներ ունեինք, փոքր թերություններ կային, բայց հիմա 100%-ով առաջ ենք գնում ըստ պլանի։ Իրավիճակը հանգիստ է»,- ասել է Կադիրովը ուղիղ եթերի ժամանակ։

Երկու օր առաջ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հրապարակել է 2425 հոգուց բաղկացած ցուցակ, որում ընդգրկված են Կադիրովը և, այսպես կոչված, չեչեն կամավորները, որոնք Չեչնիայից Ուկրաինա են տեղափոխվել պատերազմին մասնակցելու համար, գրում է Kavkaz.Realii-ն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում