Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 22:11 18-05-2022

Փաշինյանը Կրեմլին խնդրել է ՀԱՊԿ զորքեր ուղարկել Հայաստան. Baza

Baza-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձերի մասին՝ համոզելու Ռուսաստանի իշխանություններին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորքեր ուղարկել երկիր՝ ճնշելու բողոքի զանգվածային ցույցերը Երևանում։

Ըստ հրապարակման՝ Փաշինյանը պաշտոնական հարցում է հղել ՀԱՊԿ-ին Մոսկվայում կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին։ Միևնույն ժամանակ, ՌԴ մայրաքաղաք կատարած այցի ընթացքում վարչապետը փորձել է կազմակերպության անդամներից երաշխիքներ ստանալ, որ Հայաստան զորք կուղարկվի, եթե Երևանում իրավիճակը զարգանա Ղազախստանի իրադարձությունների սցենարով։

«Նախագահի աշխատակազմում Փաշինյանի խնդրանքը մերժվել է, իսկ նրան խնդրել են հետ վերցնել հարցումը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են պաշտոնապես հանել օրակարգից»,- ասել է Baza-ի աղբյուրներից մեկը։

Մեկ այլ զրուցակից էլ նշել է, որ Փաշինյանն օգտվել է ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովի հրավերից՝ միջոցառման ընթացքում փորձելով զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն, ի վերջո, «մերժվել է»։

Ըստ աղբյուրի՝ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել միջոցառման ավարտին. Հայաստանի վարչապետը հինգ ժամ սպասել է Պուտինի հետ հանդիպմանը, բայց ի վերջո ռուս զինվորականների օգնությամբ իր խնդիրը լուծելու հավանություն չի ստացել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում