Սպորտ 4 տարի առաջ - 16:51 18-05-2022

Լևանդովսկին մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

Անվանի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հրաժեշտ տվեց «Բավարիային»՝ մյունխենյան թիմում անցկացնելով վերջին հանդիպումը։ Ավելի վաղ գերմանական ակումբի ղեկավարությունը հայտնել էր լեհ գոլահարի՝ «Բավարիայից» հեռանալու ցանկության մասին։ Այդպիսով, կողմերի միջև ավարտվող պայմանագիրը չի երակաձգվի։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Բարսելոնան» Լևանդովսկիի ներկայացուցիչների հետ պայմանագիր է համաձայնեցրել։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը գերադասում է կատալոնական ակումբի տարբերակը։ «Բարսան» 33-ամյա հարձակվողին 3 տարվա համաձայնագիր է առաջարկել։

«Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ Ռոբերտը համաձայնել է աշխատավարձի կրճատման։ «Բավարիայում» նա ստանում էր տարեկան 22 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ «Բարսելոնայում» վաստակելու է տարեկան 16 միլիոն։

Համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը մյունխենյան գրանդ ակումբի գույններն էր պաշտպանում 2014 թվականից ի վեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում