Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:28 18-05-2022

Մի ժամից Գարիկին չթողիք, Նիկո՛լ, դու չես մարսելու․ զոհված զինծառայողների ծնողների ակցիան ՔԿ-ի մոտ

Քննչական կոմիտեի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, իրավիճակը լարված է:

«Գարկին բա՛ց թողեք, մենք բոլորս Գարիկ ենք», - ասացին ակցիայի մասնակիցները՝ կոչ անելով ազատ արձակել 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին այսօր առավոտյան ձերբակալել են։

«Մի ժամից Գարիկին չթողիք, Նիկո՛լ, դու չես մարսելու», - հայտարարեց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ ասաց՝ թող բաց թողնեն Գարիկ Գալեյանին, այլապես հետևանքների համար իրենք պատասխանատու չեն։
Կարին Տոնոյանն էլ լրագրողներին ասաց, թե եթե մեկ ժամից Գրաիկ Գալեյանին բաց չթողնեն, ներս են մտնելու Քննչական կոմիտե։

«Մտքներովդ չանցնի, որ մենք նահանջելու ենք», - ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտարարություն էր տարածել հերոս Մխիթար Գալեյանի հորը ձերբակալելու մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով