Ներքին 4 տարի առաջ - 13:30 18-05-2022

Արցախի 159 քաղաքացի սխալմամբ ներառվել է շահառուների ցանկում և ստացել 300.000 դրամի աջակցությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների 300.000 դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 գումար:

Արցախի Հանրապետության դատախազությունից տեղեկացնում են, որ միջոցառման իրագործման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել էին քրեական գործեր:

Հիշյալ գործերով իրականացված նախաքննության ներկա փուլում ձեռք բերված ապացուցողական տվյալներով հիմնավորվել է, որ ընդհանուր Արցախի 159 քաղաքացի, չունենալով ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ սահմանված աջակցությունը ստանալու իրավունք, նշված որոշման սխալ մեկնաբանման ու կիրառման հետևանքով ներառվել էր շահառուների ցանկում և ստացել հատկացվող 300.000 դրամի չափով աջակցությունը: Այդպիսով ՀՀ պետական բյուջեից որպես սոցիալական աջակցություն ավել է վճարվել ընդհանուր 47.700.000 դրամ գումար: Հիշյալ գումարի մի մասը քաղաքացիների կողմից կամովին հատուցվել է, իսկ մնացյալների վերաբերյալ հաղորդվել է ՀՀ իրավասու մարմնին՝ անհիմն հարստացած անձանց նկատմամբ գույքային պահանջ ներկայացնելու հարցը քննարկելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում