Ներքին 4 տարի առաջ - 15:12 17-05-2022

Գնել Սանոսյանը Իրանի նավթի նախարարի հետ քննարկել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։

Քննարկվել են նաև նավթի վերամշակման, բիտումի, բիտումի գնի հետ կապված հարցեր։

Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, սակայն բիտումի գնի հետ կապված փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջ բերել։ Նախարարը նկատել է՝ ցանկալի կլիներ, որ բիտումը Հայաստան հասցվեր ավելի մատչելի։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերը հանդիպումը գնահատել են որպես դրական և կառուցողական։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան