Ներքին 4 տարի առաջ - 13:00 17-05-2022

Զբոսաշրջության նպատակով ՀՀ ներմուծված միկրոավտոբուսները սպասարկում են ոստիկաններին. Էդգար Ղազարյան

«Զբոսաշրջության նպատակով Հայաստան ներմուծված մասնավոր ընկերություններին պատկանող մի քանի տասնյակ ավտոբուսներ և միկրոավտոբուսներ սպասարկում են ոստիկաններին և ապահովվում նրանց տեղաշարժը Երևանի փողոցներում»։ Այս մասին գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ոստիկաններին տեղափոխող միկրոավտոբուսներին:

Նա գրել է․ «Ժամանակին դրանցով զբոսաշրջիկներ էին գնում Շուշի, Ամարաս և Դադիվանք, իսկ հիմա դարձել են այդ ամենը թշնամուն հանձնած դավաճանի սպասավոր։

Կոչ եմ անում բոլոր զբոսաշրջային ընկերություններին և այդ ավտոբուսների և միկրոավտոբուսների սեփականատերերին այսօրվանից խզել պայմանագրերը ոստիկանության հետ և դադարեցնել նրանց ծառայություններ մատուցելը` իրենց գույքն անվնաս պահելու, իսկ հետագայում ազգայնացման հեռանկարից խուսափելու նպատակով։

Թշնամուն ծառայելը ևս թշնամություն է, որը երբեք չի ներվելու»։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած