Ներքին 4 տարի առաջ - 23:52 16-05-2022

Որպես միակ դեմ քվեարկած հարկ եմ համարում բացատրել անհամաձայնությանս պատճառը․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է․

«Քաղաքապետարանը պատրաստվում է տեղափոխել Թիվ 1 պոլիկլինիկան (Լեոյի փողոց) և Արաբկիրի մանկական պոլկլինիկան՝ միացնելով համապասխանաբար Թիվ 4 պոլիկլինիկային և Թիվ 11 պոլիկլինիկաներին:

Ավագանու առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովի այսօրվա նիստում նախագիծը դրական եզրակացություն ստացավ՝ 6 կողմ, 1 դեմ ձայներով:
Որպես միակ դեմ քվեարկած հարկ եմ համարում բացատրել անհամաձայնությանս պատճառը:

1) Երկու դեպքում էլ մինչև հարցը հանձնաժողով բերել քննարկում տեղի չի ունեցել տվյալ պոլիկլինիկաների աշխատակազմերի հետ: Ինձ համար անընդունելի է «որոշում իջեցնելու» ոճը՝ չփորձելով տեղեկացնել, լսել մարդկանց, որոնք այդ հաստատություններում աշխատում են:

2)Լեոյի պոլիկլինիկան հիմնադրվել է 1929 թվականին և քաղաքի պատմության մաս է: Չեմ ուզի վաղը այն վերանա ու տեղում չգիտեմ ինչ բուսնի:

11 պոլիկլինիկան էլ ի սկզբանե որպես մանկական նախատեսված չի եղել, դժվար եմ պատկերացնում, թե այնտեղ ինչպես են նորմալ պայմաններ ստեղծելու:

3) Հատկապես տարեց բնակիչները, որ պոլիկլինիկաների ծառայությունների հիմնական օգտվողներն են, մեծ անհարմարություններ են կրելու՝ հասնելով Մոսկովյան: Մյուս կողմից էլ, երկու պոլիկլինիկաների միացմամբ հերթեր են առաջանալու:

Բավական է հիշել պատվաստման հերթերը...

4)ԴԵՄ եմ առողջապահությանը բիզնեսի տեսանկյունից մոտեցմանը: Փող չկա՞ պահելու շենքերը, արդիականացնելու:

Մետրոյի փող կա՞
Էլեկտրական ավտոբուսի կա՞
Ձեռքը բուժելու տեղը կտրելը հեշտ, բայց սխալ մոտեցում է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան