Արտաքին 4 տարի առաջ - 20:37 16-05-2022

ԱՄՆ-ում հարձակում գործած ահաբեկիչն Էրդողանի մասին սկանդալային հայտարարություն է արել

ԱՄՆ-ում մայիսի 15-ին Բուֆալոյի առևտրի կենտրոնի վրա հարձակված և 13 մարդու կյանք խլած 18-ամյա Փեյթոն Գենդրոնի մոտ հայտնաբերվել է 180 էջանոց մանիֆեստ: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Դրանում տեղ են գտել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի վերաբերյալ արտահայտություններ:

Թուրքական «Sözcü» կայքի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Գենդրոնը նախկինում սոցիալական ցանցերում արել է ռասիստական ​​և վիրավորական արտահայտություններ, նշվել է նաև, որ ահաբեկիչը տեռակտը ուղիղ հեռարձակել է Amazon-ին պատկանող Twitch սոցիալական մեդիա հարթակում:

Գենդրոնը 180 էջանոց մանիֆեստում ասել է, որ ցանկանում է սպանել որոշ բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին, միլիարդատեր Ջորջ Սորոսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Մանիֆեստում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները։

«Կան մարդիկ, ովքեր մեր երկրի ու մեր ցեղի թշնամիներն են և ազատ թափառում են։ Միլիարդատեր Ջորջ Սորոսը պատասխանատու է Արևմուտքի վրա հարձակումների համար: Նա հարձակվում է սովորական մարդկանց հարստության վրա և աջակցում արմատական ​​ձախերին: Նա այն հրեաներից է, ովքեր ցանկանում են անցնել նոր աշխարհակարգի»:

Իսկ Էրդողանը Գենդրոնի կողմից հիշատակվում է որպես «մեր ժողովրդի ամենահին թշնամիների առաջնորդ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան