Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:20 16-05-2022

КризНис՝ кризис բառի փոխարեն. Փաշինյանի վրիպակները՝ ՀԱՊԿ հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդներին, այնուհետև արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է ունեցել հանդիպումը: Սակայն ինչպես նախկինում, այս անգամ էլ Փաշինյանը չի փայլել իր ռուսերենի իմացությամբ և անդադար վրիպակներ է թույլ տվել։

Oragir.news-ն առանձնացրել է դրանցից մի քանիսին. «Պյուծին»՝ Պուտինի փոխարեն, недружественной стране для армен՝ Армении փոխարեն, КризНис՝ кризис-ի փոխարեն։ Բացի դրանից՝ Փաշինյանը թույլ է տվել նաև բազմաթիվ տեխնիկական ու քերականական վրիպակներ։

Հիշեցնենք, որ անգամ 2019 թ․ Սանկտ Պետերբուրգի համաժողովում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում ծաղրում էր Նիկոլ Փաշինյանի ռուսերենը։ Անհասկանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետն այսքանից հետո համառորեն ռուսերեն խոսում միջազգային հարթակներում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում