Ներքին 4 տարի առաջ - 16:10 16-05-2022

Խմած հայր ու որդի լոմով հարվածել են բժշկին. ի՞նչն է եղել պատճառը

Այսօր Երևանում շտապօգնության կանչով ժամանած բժշկին և վարորդին ծեծի են ենթարկել, լոմով հարվածել են նրանց գլխին: Բուժաշխատողները տեղափոխվել են հիվանդանոց:

«Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը, Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցած դեպքի պատճառներին, նշեց. «Պատճառ չեմ կարող նշել, որովհետև մարդիկ գնացել էին նրանց մորը օգնություն ցուցաբերելու և ծեծի են ենթարկվել։ Օգնությունը ցուցաբերելուց հետո նրանք որոշել են ծեծել։ Բժիշկն օգնություն է ցուցաբերել, դեղորայք է արել, հայրը թե տղան հարցրել են` ի՞նչ ես արել, նա ասել է` մի՛ խանգարեք, մենք աշխատում ենք, դա երևի իրենց շատ զայրացրել է, և որոշել են, որ պետք է ուժ գործադրեն»։

Անդրադառնալով վնասվածքներին` Ստեփանյանը նշեց. «Բժշկին լուրջ ծեծել են, քիթը ջարդվել է, գլխին հեմատոմա ունի, վարորդի վիճակը թեթև է։ Լոմով հարվածել են գլխին»։

Նա նաև հավելեց, որ հայր ու որդի խմած են եղել, ծեծը եղել է տան դիմացի փողոցում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով