Ներքին 4 տարի առաջ - 15:44 16-05-2022

Հայտնի են դպրոցներում միասնական ավարտական քննությունների օրերը

Այս տարի 9-րդ դասարանում ունենք երկու կենտրոնացված քննություն՝ հայոց լեզու եւ մաթեմատիկա: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հայոց լեզվի կենտրոնացված քննությունը կլինի հունիսի 28-ին, մաթեմատիկայից՝ հունիսի 30-ին:
Հունիսի 8-ից սկսվում են նաեւ այլ առարկաների քննությունները, որոնք կկազմակերպվեն դպրոցներում:
12-րդ դասարանների համար հայոց լեզու եւ գրականություն առարկայից ավարտական քննությունը հունիսի 8-ն է, հայոց պատմությունը՝ հունիսի 15-ին եւ մաթեմատիկան՝ հունիսի 22-ին: Առաջիկայում կհրպարակվեն նաեւ միասնական քննությունների օրերը, որոնք նախարարությունը լրացուցիչ կիրազեկի»,- ասաց փոխնախարարը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ արդեն պարզ են գիտելիքների ստուգման օրերը 4-րդ դասարանում. «Մենք նախատեսել ենք, որ հունիսի 10-ին եւ 13-ին կլինեն մայրենիի եւ մաթեմատիկայի գրավոր աշխատանքները 4-րդ դասարանցիների համար, ինչպես նաեւ ռուսաց լեզվի եւ մայրենի լեզու եւ գրականություն ազգային փոքրամասնությունների դասարանների համար քննաշրջանի ընթացքում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով