Ներքին 4 տարի առաջ - 15:05 16-05-2022

Ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է. Ռուբեն Մելիքյան

«Հայաստանի թրքացման դեմ խաղաղ բողոքի շրջանակներում կազմակերպված ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է»: Այս մասին էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա նշել է. «Բանն այն է, որ Հայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, ուստի ոստիկանի ներկայացրած՝ արագ քշելու պահանջը ոչ միայն օրինական չէ, այլև առերևույթ հանցավոր է։

Ավելին, արձանագրվում են ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու դեպքեր և այլ խայտառակ ապօրինություններ։

ՀԳ. Միայն Արաբկիրի բաժին ապօրինի բերվել է 22 քաղաքացի։ Ես շրջայցից հետո բաժնից դուրս եկա, բայց փաստաբաններ Ամրամ Մակինյանն ու Մանուշ Եսայանը մնացին բաժնում՝ անհրաժեշտ օգնությունն ապահովելու։ Բոլոր բաժիններում փաստաբանները աշխատում են։ Բոլոր բաժիններ այցելում են նաև ընդդիմադիր պատգամավորները։ Ոչ մի ապօրինի բերված արժանապատիվ քաղաքացի չի մնում առանց ուշադրության»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով