Արտաքին 4 տարի առաջ - 13:57 16-05-2022

ԵՄ-ն առանց պատժամիջոցները խախտելու ռուսական գազ գնելու ծրագիր է մշակել

Եվրահանձնաժողովը ռուսական գազի գնման վերաբերյալ թարմացված հանձնարարականներ է պատրաստել ԵՄ ընկերությունների համար։ Այս մասին մայիսի 13-ին կայացած փակ նիստում հաղորդել է Եվրահանձնաժողովը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով նիստի մասնակիցներին։

Նոր հանձնարարականները նախատեսում են, որ գազի գնորդները կարող են հաշիվ բացել Գազպրոմբանկում եվրոյով կամ դոլարով (ինչպես պահանջում է Ռուսաստանը) և գազ գնել ուկրաինական պատերազմի պատճառով ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցներին համապատասխան:

Փաստաթղթում նշվելու է, որ ընկերությունները պետք է հստակ հայտարարեն, որ իրենց պարտավորությունները կատարված են համարում եվրոյի կամ դոլարի փոխանցումից հետո, այլ ոչ թե արժույթը ռուբլու վերածելուց հետո։

Եվրահանձնաժողովը չի հստակեցրել՝ արդյոք Ռուսաստանի պահանջը, որ ընկերությունները Գազպրոմբանկում ռուբլով հաշիվներ բացեն, համապատասխանում է ԵՄ չափանիշներին։ Պաշտոնատար անձինք ավելի վաղ հայտարարել էին, որ նման հաշիվ բացելը կխախտի պատժամիջոցները:

Թարմացված հանձնարարականներում այս պահը չի դիտարկվում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով