Սպորտ 4 տարի առաջ - 23:59 15-05-2022

«Ռեալը» և «Բարսելոնան» ոչ-ոքի խաղացին

Կայացել են ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի 9 հանդիպումներ։

Նորընծա չեմպիոն «Ռեալը» ոչ-ոքի է խաղացել «Կադիսի» հետ՝ 1։1։ Մարիանո Դիասի գոլին պատասխանել է Ռուբեն Սորինոն։ «Կադիսի» հայտացուցակից բացակայել է վնասվածքից ապաքինվող Վարազդատ Հարոյանը։

«Կադիսը» 36 միավորով վտանգավոր գոտում է՝ 18-րդ հորիզոնականում։ Անդալուզյան թիմը վճռորոշ խաղում մրցելու է հետնապահ «Ալավեսի» հետ։

Ոչ-ոքի է խաղացել նաև «Բարսելոնան»։ Կատալոնական թիմը հյուրընկալվել է «Խետաֆեին». հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել։ Այդ ոչ-ոքիի շնորհիվ «Բարսելոնան» ամրագրել է 2-րդ հորիզոնականը։

Մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Ատլետիկ» - «Օսասունա»՝ 2։0
«Ատլետիկո» - «Սևիլյա»՝ 1։1
«Բետիս» - «Գրանադա»՝ 2։0
«Սելտա» - «Էլչե»՝ 1։0
«Լևանտե» - «Ալավես»՝ 3։1
«Մալյորկա» - «Ռայո Վալեկանո»՝ 2։1
«Վիլյառեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 1։2

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով