Արտաքին 4 տարի առաջ - 22:23 15-05-2022

Խորվաթիայի խորհրդարանը հավանություն է տվել միասնական եվրոպական արժույթին միանալու օրինագծին


Խորվաթիայի խորհրդարանը հավանություն է տվել 2023 թվականից միասնական եվրոպական արժույթին միանալու օրինագծին։ Այս մասին հայտնում է actuality.sk-ն։
Օրինագիծը, որով խորվաթական կունան կփոխարինվի եվրոյով, հավանության է արժանացել 117 պատգամավորի կողմից։ Դեմ է քվեարկել 13 պատգամավոր։
2022 թվականի սեպտեմբերի 5-ից Խորվաթիայում գները կցուցադրվեն երկու արժույթներով։ Այս պրակտիկան նախատեսվում է կիրառել ողջ 2023թվականի ընթացքում։
Խորվաթիայի կառավարության կարծիքով՝ նման անցումը դրական քայլ կլինի ողջ երկրի համար։ Սա կարող է վերացնել արժութային ռիսկերը, նվազեցնել տոկոսադրույքները և բարելավել Խորվաթիայի վարկային վարկանիշը և ներգրավել ավելի շատ ներդրումներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան