Ներքին 4 տարի առաջ - 19:18 15-05-2022

Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի. Արթուր Վանեցյան

«Իշխանական մամուլը լուրեր էր տարածում, թե իբր շարժումը պառակտվել է։ Հիմա եկել եմ այստեղ, որ ասեմ՝ ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի։ Չի կարող պառակտվել մի բան, ինչը վերաբերում է մեր երկրին»։ Ընդդիմության հանրահավաքում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Նահատակված հերոսների ծնողներից մեկի հետ երկու օր առաջ ունեցել եմ հանդիպում։ Անձրև էր գալիս, ասացի մայիսին երբեք այսքան անձրև չի գալիս։ Ծնողն էլ ասաց, որ սա մեր հերոս տղաների արցունքներն են, նրանք են վերևից լացում։ Իրենք իրենց ամենաթանկը տվել են ամենաթանկին, բայց մենք մինչև օրս չենք կարողանում ազատվել իրենց սպանած և զոհած իշխանություններից։ Մենք այժմ չենք կարող խոսել Հայաստանի անվտանգային խնդիրների մասին, որովհետև ցավոք սրտի, իշխանությունը քանդեց մեր անվտանգային համակարգը։ Երբ կա անվտանգություն, մենք անվտանգությունը չենք զգում , բայց երբ այն խարխլվում է, նոր ենք զգում։ Սրանք միայն պարտվողական քաղաքականություն են առաջ տանում, պատերազմն իրենք են բերել, և դրանով էլ մեզ վախեցնում են։ Այս իշխանությունները արժանի չեն ՀՀ-ին և Արցախին։ Մենք միասնական պայքարելու են մինչև վերջ»:

Ելույթը ամբողջությամբ` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան