Ներքին 4 տարի առաջ - 16:45 15-05-2022

Հայկոն աշխարհի լավագույն հայրն էր․ Անահիտ Սիմոնյանը՝ որդու հետ

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր եւ երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի որդու՝ Արմանի հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրին կից Անահիտը գրել է․

«4 օրից Արմանի ծննդյան օրն է եւ այս 4 օրերը նրան նվիրված կլինեն։
Ես կսկսեմ երախտագիտությամբ։
Ես անսահման երախտապարտ եմ Աստծուն նման որդու համար։ Ես երախտապարտ եմ Հայկոյին, որ նա աշխարհի լավագույն հայրն էր, եւ Արմանն իր 10 տարիների ընթացքում նրանից այնքան բարություն, ջերմություն եւ խորհուրդներ է ստացել, որոնք նա կհիշի իր ողջ կյանքի ընթացքում․․․․ Ես շնորհակալ եմ նրան այս բարի փոքրիկի դաստիարակության գործում ամենամեծ ներդրման համար եւ այն ուժի համար, որ նա հիմա տալիս է մեզ, որպեսզի մենք ժպտանք եւ շարունակենք ապրել։ Շնորհակալ եմ Արմանին, որ նա ինձ տվել է մայրանալու հնարավորություն եւ որպես ծնող հենց մեզ է ընտրել․․․ Սա նրա առաջին ծննդյան օրն է առանց հայրիկի, բայց վստահ եմ, որ նա ամեն ինչ տեսնում է եւ երջանիկ կլինի, եթե Արմանը երջանիկ լինի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում