Ներքին 4 տարի առաջ - 15:23 15-05-2022

Ինչը պետք է ստիպեր իրավապահներին կալանավորել նախկինում երբեք չարատավորված Ավետիք Չալաբյանին. Ա. Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» պմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրվա իշխանությունները ֆետիշացնում են կալանքը` դասական բռնապետությանը բնորոշ վարքագիծ է: Ավետիք Չալաբյանի դեմ քրեական գործ եք հարուցում` հարուցեք, քննություն արեք, փորձեք հաղթահարել անմեղության կանխավարկածը, բայց ողջամտորեն ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք չարատավորված, հայրենասեր մարդուն:

Հենց նման դեպքերի համար օրվա իշխանությունները ստեղծեցին «կալանքի դատարաններ»: Հետաքրքիր հանգամանք նշեմ, կալանքը տրվել է առանց դրա որևէ անհրաժեշտ փաստական տվյալների: Որպեսզի հստակ արձանագրվի ցանկացածի մոտ, որ Հայաստանում արդարադատության մակարդակը աբսուրդի է հասել, դատարանների անկախությունը ոչնչացվել է` գրեթե նույն օրը Չալաբյանին կալանավորելիս, մերժվում է հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդությունը: Այս ամենն իսկապես պրիմիտիվ մակարդակի քաղաքական հետապնդման ակնհայտ փաստեր են»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում