Արտաքին 4 տարի առաջ - 10:00 15-05-2022

ԱՄՆ-ում 10 մարդ է զոհվել սուպերմարկետում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում 10 մարդ է զոհվել սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, AP-ին հաղորդել են ոստիկանության ներկայացուցիչները։ ՀԴԲ-ն կարծում է, որ հանցագործությունը կատարվել է ռասայական դրդապատճառներից ելնելով․ 10 սպանվածներից և 3 վիրավորներից 11-ը աֆրոամերիկացիներ են: 18-ամյա կասկածյալը ձերբակալվել է։

Հրաձգությունը տեղի են ունեցել կեսօրին, Tops Friendly Markets խանութում։ Ոստիկանության տվյալներով, հանցագործը ռազմական ոճի հագուստով մտել է սուպերմարկետ և ինքնաձիգից կրակ բացել։ Հրաձգությունը հեռարձակվել է համացանցում։

Քաղաքային ոստիկանության կոմիսար Ջոզեֆ Գրամալիան ասել է, որ 18-ամյա կասկածյալը սուպերմարկետի մոտ գնդակահարել է չորս մարդու: Խանութում փոխհրաձգություն է տեղի ունեցել նրա և անվտանգության աշխատակցի միջև, որը նույնպես սպանվել է։ Հանցագործը մի քանի հոգու էլ գնդակահարել է հենց սուպերմարկետում։ Կալանավորման ընթացքում կասկածյալը փորձել է ինքնասպան լինել, սակայն իրավապահների հորդորով նա հանձնվել է։

Ձերբակալվածին ցմահ ազատազրկում է սպառնում՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի։ Դատախազությունը դիտարկում է ահաբեկչության մեղադրանք առաջադրելու հնարավորությունը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան