Ներքին 4 տարի առաջ - 20:41 14-05-2022

Այո՛, անբարոյական են և անբարոյականի վաստակ են. Հովհաննես Պողոսյանի դեմ քրգործ է հարուցվել

ԽՍՀՄ հավաքականի և «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի դեմ քրգործ է հարուցվել՝ լրատվամիջոցներից մեկի հրապարակման տակ արված մեկնաբանության համար:

Oragir.news-ի հետ զրույցում Պողոսյանն ասաց, որ այսօր հրավիրվել է քննչական մարմին` բացատրություն տալու համար։

«Այսօր հերթական անգամ ինձ հրավիրել էին ՀՀ ՔԿ Երևանի Արաբկիրի քննչական բաժին՝ իմ վրա հարուցված քրեական գործի շրջանակներում բացատրություն տալու։ Քրեական գործը հարուցվել էր «Tert.am»-ի հրապարակած նյութի մեկնաբանությունների բաժնում իմ կողմից արված մեկնաբանության առիթով։ Ծաղրածուների կողմից զավեշտի թատրոնի վերածված երկրում այս թերուսներն այդպես էլ չեն հասկանում, որ քրեական գործեր հարուցելով՝ չեն կարող կանգնեցնել այն ցասումը, որ բարձրացել է իրենց դավաճանության դեմ։ Մեկնաբանությունում, որի առիթով քրեական գործ է հարուցվել, գրել եմ, որ երկիրը դավաճանողները անբարոյական են, անբարոյականի վաստակներ են, հիմա էլ պնդում եմ, այո՛, ովքեր դավաճանել են Հայաստանն ու հայ ժողովրդին, անբարոյական են և անբարոյականի վաստակներ են։ Միևնույնն է, հանուն Հայրենիքի և հայ ժողովրդի պայքարողներին անհնար է կանգնեցնել։ Սանձել է ուզում հողմերին, այս ողորմելին»,- ասաց Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի