Ներքին 4 տարի առաջ - 18:37 14-05-2022

Չալաբյանը դատարանում ծավալուն ելույթ է ունեցել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել հասարակական-քաղաքական գործիչ, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանին։

Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են դատարանի որոշումը բողոքարկել. «Պատրաստվում ենք բողոքարկել, երբ կստանանք դատարանի որոշումը, դեռեւս քաղվածքն են տրամադրել։ Որոշման եզրափակիչ մասում հիմքը չի նշվում, նշվում է ներածական-նկարագրական մասում»։

Դատավորը, որը կալանավորման որոշումն է կայացրել, Արուսյակ Ալեքսանյանն է։

Փաստաբանը նշեց, որ Չալաբյանը միջնորդության քննարկման ժամանակ բավականին ծավալուն ելույթ է ունեցել. «Նա իր դիրքորոշումը արտահայտել է թե՛ իրավական, թե՛ կոնկրետ այս ամեն ինչի վերաբերյալ, որոնք արձանագրվել են դատական նիստի ընթացքում»։

Նշենք, որ 2 օր առաջ ոստիկանությունը նրան իր բնակարանից առեվանգել էր, նախքան այդ՝ տունը խուզարկել էին։ Չալաբյանը մեղադրվում է հավաքներին մասնակցել հարկադրելու մեջ, քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել հրապարակված մի գաղտնալսում, որում Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը ամեն կերպ ստիպում է Չալաբյանին, որ վերջինս ցույցերին մասնակցելու համար իրենց ֆինանսական օժանդակություն ցուցաբերի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում