Արտաքին 4 տարի առաջ - 16:54 14-05-2022

Ռուսական զորքերը լքում են քաղաքը. Խարկովի քաղաքապետ

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը BBC-ին տված հարցազրույցում հաստատել է, որ ռուսական զորքերը լքում են քաղաքի ծայրամասերը՝ շարժվելով դեպի ռուս-ուկրաինական սահման։

Նրա խոսքով, ռուս զինվորականներին միայն մեկ անգամ է հաջողվել գրավել քաղաքի ոչ մեծ հատվածը, և նրանք այնտեղ երկար չեն մնացել։

«Ռուսներն անընդհատ հրետակոծում էին Խարկովը, քանի որ շատ մոտ էին կանգնած քաղաքին։ Եվ շնորհիվ Խարկովի տարածքային պաշտպանության և Ուկրաինայի զինված ուժերի ջանքերի՝ ռուսները նահանջել են քաղաքի տարածքից հեռու՝ ռուսական սահմանի ուղղությամբ»,- ասել է Տերեխովը:

«Այժմ Խարկովում հանգիստ է, և մարդիկ աստիճանաբար վերադառնում են քաղաք։ Մենք բոլոր բնակիչներին մատակարարում ենք ջուր, գազ և էլեկտրականություն։ Սակայն, ցավոք, բազմաթիվ բնակելի շենքեր ավերվել կամ վնասվել են։ Այնպես որ, ապագայում մենք պետք է հսկայական վերակառուցում իրականացնենք»,- ասել է քաղաքապետը։

Նրա խոսքով, հինգ օր է՝ քաղաքը չեն գնդակոծում։ Ռուսների կողմից Խարկովի օդանավակայանում հրթիռ արձակելու միայն մեկ փորձ է եղել, սակայն հրթիռը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, հավելել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան