Ներքին 4 տարի առաջ - 16:08 13-05-2022

Գեներալ Օգանովսկուն մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը

Սույն թվականի մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ԱՀ քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ԱՀ քաղաքացի Ս.Կ.-ն (գեներալ Սամվել Կարապետյան՝ Օգանովսի-խմբ․) որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար և վերջինիս առաջադրվել է մեղադրանք:

Նկատի ունենալով մեղադրյալի կողմից դեպքի հանգամանքների վերաբերյալ գործով պարզված փաստական տվյալներին համահունչ ցուցմունքներ տալը, տուժողների ու ականատեսների հարցաքննված, գործով անհետաձգելի քննչական գործողությունների կատարված լինելը (հետևաբար նաև քրեական դատավարության մասնակիցների վրա ազդելու ցածր հնարավորությունը), ինչպես նաև խափանման միջոց ընտրելիս ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածով նախատեսված՝ քննության ենթակա մնացյալ հանգամանքները, նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարելի է ապահովել անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցի ընտրմամբ, ուստի քննիչի կողմից որոշում էր կայացվել մեղադրյալի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն:
Քրեական գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով