Ներքին 4 տարի առաջ - 12:01 13-05-2022

Չէինք նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի Տաթև-Աղվանի հատված. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախորդ տարի Սյունիքի մարզում արտակարգ ռեժիմով կառուցված Տաթեւ-Աղվանի ճանապարհին, ասաց. «Երբ ճանապարհը նախագծում էինք, չէինք նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի այդ հատված»:

Փաշինյանի խոսքով՝ ճանապարհն ավելի շատ միջհամայնքային ու տուրիստական նշանակության ճանապարհ էր նախատեսվել, դրա համար էլ խնդիրներ են առաջացել:

«Կաշխատենք, որ ճանապարհը բերենք պատշաճ տեսքի, բայց մի բանում վստահ ենք, որ բոլոր նախագծերն իրականացնելու դեպքում կունենանք շատ ավելի լավ, շատ ավելի արագընթաց ճանապարհ, որը հետագայում՝ Հյուսիս-Հարավի կառուցելուց հետո, կվերադառնա իր նախկին նշանակությանը: Հիմա մենք հանգամանքների բերումով Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարեւոր ներդրում է նաեւ մարզի զարգացման առումով»։

Վարչապետը նաև ասաց, որ Հյուսիս-Հարավի Շիրակի մարզ տանող ճանապարհի հետ կապված ևս խնդիր կա. «Բոլորդ եք տեսնում, որ ճանապարհն այնքան էլ հարմար չի, բայց ինչպես պայմանավորվել ենք, պետք է ամեն ինչ անենք, որ Հյուսիս-Հարավի մի ուղղությունը օր առաջ շահագործման հանձնենք, որպեսզի դեպի Շիրակ գնալու ժամանակահատվածը էականորեն կկրճատվի: Սա շատ էական հարց է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»