Ներքին 4 տարի առաջ - 15:25 13-05-2022

Բանակում ինքնասպանությունների թիվն ավելացել է. ՄԻՊ

2021թ. բանակում ինքնասպանությունների և ինքնավնասման դեպքերի թիվն ավելացել է, ինչի մասին վկայում է նաև վերջին ողբերգական դեպքը։ Այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Նա նշել է, որ օմբուդսմենը պարբերաբար հանդես է գալիս այս թեմայի վերաբերյալ զեկույցներով։

Քննարկվում է զինվորական օմբուդսմեն մտցնելու հարցը։ «Ներկա պահին ես անհրաժեշտ եմ համարում ավելի շատ ռեսուրսների ներդրումը մարդու իրավունքների պաշտպանի գործող ինստիտուտի հնարավորությունների զարգացման գործում, իսկ հետո արդեն մտածել առանձին գրասենյակ ստեղծելու մասին »,- ասել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Արգիշտի Եղյանի դին։ Հարուցվել է քրեական գործ։ Նախնական տվյալներով՝ Եղյանն ինքնասպան է եղել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել