Արտաքին 4 տարի առաջ - 11:50 13-05-2022

Ռուսաստանցի գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդ են գտել մագնիսական նանոմասնիկների կիրառմամբ

Հետազոտության ընթացքում Ուրալի դաշնային համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Իվանովը և Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Քեմփը մագնիսական նանոմասնիկների անսովոր հատկություն են հայտնաբերել ֆերոհեղուկներում, որը կօգնի քաղցկեղի դեմ պայքարում։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունից։

Ֆերոհեղուկները մագնիսական նյութեր են, որոնք ստացվում են մագնիսական նանոմասնիկները հեղուկի կամ պոլիմերային մատրիցի մեջ ներդնելով: Օրգանիզմում դրանք «արձագանքում են» արտաքին մագնիսական դաշտերին, որոնք հատուկ առաջացնում են լաբորատորիաներում կամ կլինիկաներում։

«Այս կերպ մագնիսական դաշտի օգնությամբ հնարավոր է կառավարել մասնիկները՝ ուղղորդելով դրանց դեպի ցանկալի կետը կամ փոփոխական մագնիսական դաշտի օգնությամբ տաքացնել ու ոչնչացնել ուռուցքային բջիջները»,- նկարագրել են մասնագետները:

Իվանովի խոսքով, այս բացահայտումը կարևոր է քաղցկեղի բուժման նոր մեթոդների մշակման համար, ինչպիսին է, օրինակ, մագնիսական հիպերթերմիան։ Այս մեթոդը ենթադրում է հիվանդի մարմնի կամ օրգանների «տաքացում» էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությամբ՝ քաղցկեղի բջիջները վնասելու կամ ոչնչացնելու նպատակով։

Բացի այդ, ֆերոհեղուկները կարող են օգտագործվել նաև կենսաբժշկական բազմաթիվ մշակումներում: Օրինակ՝ մագնիսական նանոմասնիկների օգնությամբ օգտակար նյութերը ներմուծելու և վնասակար նյութերը հեռացնելու միջոցով մաքրել արյունը կամ դեղամիջոցը ֆիքսել օրգանիզմի անհրաժեշտ հատվածում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան