Ներքին 4 տարի առաջ - 11:19 13-05-2022

Երևանի կենտրոնում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների՝ Երևանում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կառուցելու ներդրումային ծրագրին եւ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել նրանց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Քաղաքացիներ Սուրեն և Հասմիկ Փահլեվանյանները ներկայացրել են ք. Երևան, Կենտրոն վարչական շրջանի Ձորագյուղ ազգագրական թաղամասի 1-ին փողոց 21/3, 21/4, 21/5 հասցեներում գտնվող տարածքում իրականացնել ծրագրային առաջարկը: Ծրագրի ներդրումային ծավալը կազմում է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար, աշխատանքները կտևեն 2-3 տարի, որի արդյունքում կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ։

Ծրագրի շրջանակներում Ներդրողները կառուցելու են միջազգային չափանիշներին համապատասխան և ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր։

Համալիրը իր մեջ ներառելու է ինչպես բնակելի և բիզնես տարածքներ, այնպես էլ հատուկ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահ (արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ որոշակի նմուշների ցուցադրության մասով), երեք հարկից բաղկացած ավտոկայանատեղի և ճարտարապետական նորագույն լուծումներով այգի: Ծրագիրը ներառելու է նաև հարակից տարածքների բարեկարգում և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ հանդիսանալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար։
Համալիրն իր մեջ ներառելու է թանգարանային հատված, բնակելի հատված, գրասենյակային հատված, սրճարան, կլինիկա, մանկապարտեզ, բարեկարգված արտաքին միջավայր, 3 հարկ ստորգետնյա ավտոկայանատեղի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով