Ավելին 4 տարի առաջ - 22:28 12-05-2022

17 տարեկան երկգլխանի օձը զարմացրել է գիտնականներին

Արդեն 17 տարեկան երկգլխանի օձը զարմացրել է գիտնականներին, գրում է Mirror-ը։ Մասնագետները ենթադրում էին, որ սողունը մեկ տարի էլ չի դիմանա։
Երկգլխանի օձն առաջին անգամ հայտնաբերվել է 2005 թվականին, Միսսուրիում։ Փորձագետները ենթադրում էին, որ նա կապրի առավելագույնը մեկ տարի, սակայն 17 տարի անց բոլորը զարմացած են։ Այժմ սողունն ապրում է Բնության պահպանության կենտրոնում, որտեղ գիտնականները դիտարկում են նրան։
Բրիտանական հերպետոլոգիական ընկերության խորհրդի անդամ և օձերի փորձագետ Սթիվ Ալեյնն ասում է, որ նման եզակի օձի ծնվելու հավանականությունը հարյուր միլիոնից մեկն է:
«Այս չափի սովորական օձը կարող է հեշտությամբ սովորական չափսի մուկ ուտել: Բայց նրա միացած ողնաշարը դժվարացնում է կլլումը․ օձը կարողանում է միայն շատ փոքր, երիտասարդ մկներ կուլ տալ»,- բացատրել է փորձագետը:
Մեկ այլ մասնագետ՝ Ալեքս Հոլմսը, հավելել է, որ օձն այդքան երկար է ապրել, քանի որ անազատության մեջ է։ Եթե ​​նա ապրեր վայրի բնության մեջ, ապա իր յուրահատկության պատճառով նա հեշտ որս կդառնար գիշատիչների համար։
«17 տարի դիմանալն իսկական ձեռքբերում է»,- եզրափակել է նա։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»