Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:39 12-05-2022

Ես երբեք չեմ եղել իշխանությունների կամակատարը․ Գեղամասարի նախկին համայնքապետ


Շարունակվում են ընդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել ընդդիմության է հանրահավաքը։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Ես տեսնում եմ՝ այս բազմահազար մարդահավաքը այստեղ, և վստահ եմ, որ բոլորին հայրենասիրության կանչն է այստեղ բերել, որովհետև մենք, տեսնելով մեր ղեկավարության վարած դիվանագիտությունը, և արդեն վերջնականորեն վտանգի տակ է Արցախի գոյությունը, դրա համար բոլորս համախմբվել ենք, որպեսզի կարողանանք պաշտպանել Արցախը և Հայաստանը։ Մենք ունենք ձախողումներ այս ղեկավարության կողմից բազմաթիվ առումներով։ 44-օրյա պատերազմում մենք ունեցանք 5000-ից ավելի զոհեր, վիրավորներ և ծանր վիճակում հայտնված անձինք, և մենք պետք է չթողնենք ոչ մի անգամ արժեզրկվի նրանց թափած արյունը։

Ես, լինելով խոշարացված համայնքի ղեկավար, միշտ իմ հստակ դիրքորոշումն ու տեսակետն եմ հայտնել և երբեք չեմ եղել իշխանությունների կամակատարը։ Եղել են շատ համայնքների ղեկավարներ, որոնք, նույն դիրքում լինելով, հետապնդվեցին և ազատազրկվեցին։
Ես իմ խոսքը ուղղում եմ բոլոր համայնքների ղեկավարներին, նրանք իրավունք ունեն հանդես գալ ժողովրդի անունից և համայնքի ղեկավարների միավորումը կարող է այս շարժմանը միանգամից մեծ հաջողություն բերել։ Չեզոք դիրք գրավելը հարգալից չէ։ Ես ինձ ոչ մեկից ուժեղ կամ առավել չեմ համարում, բայց կոչ եմ անում՝ բոլորով համախմբվել»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով