Խոսք Ներքին 4 տարի առաջ - 14:49 12-05-2022

Մարզպետն ինձ ախպոր խոսք տվեց, որ կողքս կկանգնի, բայց իմ դուռը չի բացել․ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայր

2019 թվականի սեպտեմբերին Եղեգնաձորում ծեծի ենթարկված գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։ Վերջինս նշեց, որ բժիշկները որդու առողջական վիճակի մասին ոչինչ չեն ասում, անորոշ վիճակ է․ «Իր մոտ դրական տեղաշարժ չկա։ Ամեն ինչ թողնված է Աստծո հույսին»։

Հայրը նշեց, որ գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանը, որը Վայոց Ձորի նախկին մարզպետ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է, առաջին ատյանի դատարանի որոշմամբ դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան․ «Ուզում են մեկ երրորդով հանեն։ Հինգ տարի են տվել։ Հուլիսի 1-ին Վերաքննիչում նիստն է, այս գործով դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել»։

Նշենք, որ այս գործով Տրդատ Սարգսյանը առաջին ատյանում ցուցմունք է տվել։ Սամվել Մխիթարյանը նաեւ նշում է՝ տղան տարիներով կոմայի մեջ է, սակայն ո՛չ ՊՆ-ից, ո՛չ պետական պաշտոնյաներից իրենց ընտանիքին որեւէ աջակցություն կամ նրանց կողմից տեսակցություն չի եղել․ «ՊՆ-ն ինչի՞ պիտի ինչ-որ բանի անի, նախարարը իրենց շեֆն է եղել։ Մեր մարզպետն էլ ինձ ախպոր խոսք տվեց, որ կողքս կկանգնի, որ արդար դատավորություն լինի, բայց րոպե ու կես իմ դուռը չի բացել։ Նախկին մարզպետին էլ պատգամավոր դրեցին, անձեռմխելիություն ունենա»։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019թ.-ի սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն 3 տարի է՝ գտնվում է կոմայի մեջ։ Նշենք, որ մամուլի տեղեկություններով՝ Արա Մխիթարյանի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը: Հիշեցնենք նաեւ, որ Տրդատ Սարգսյանը այս աղմուկի հետեւանքով հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում