Ներքին 4 տարի առաջ - 12:25 12-05-2022

Փաշինյանն իր արած հայտարարության համար պետք է պատասխանատվության ենթարկվի. զոհվածի հայր

Զոհված զինծառայողների ծնողները քննչական կոմիտեի մոտ են։ Oragir.news-ի հարցին, թե ինչու են եկել Քննչական կոմիտե, պատասխանեց զոհված Էդգար Զաքարյանի հայրը՝ Սևակ Զաքարյանը․

«Նպատակն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ապրիլի 13-ի, երբ ասաց, որ ինքն այս ամեն ինչը կարող էր անել՝ ուղղակի առանց զոհերի, այդ մեջբերման համար ենթարկվի պատասխանատվության։ Դա դուրս է գալիս ինքնախոստովանություն, հիմա մեր նպատակն այն է, որ Փաշինյանին կանչեն ու հարցաքննեն։ Դատախազության կողմից տղաները տուժող ճանաչվեցին , ծնողները՝ տուժողի իրավահաջորդ, դրա համար կանչվել եք հարցաքննության։ Մեր նպատակը Փաշինյանի արված հայտարարության վերաբերյալ նրան պատասխանատվության ենթարկելն է, պետք է որպես մեղադրյալ հարցաքննվի, հետո ենթարկվի պատասխանատվության։ Տոնոյանը, երբ հայտարարում էր նոր պատերազ, նոր տարածքներ, էդ ինչի՞ վրա էր տենց վստահ հայտարարություններ անում»։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Դատախազությունը գործն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն գործը վերցրել, ուղարկել էր Քննչական կոմիտեի վարույթին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում