Արտաքին 4 տարի առաջ - 11:40 12-05-2022

Կորոնավիրուսը Շանհայում. կոշտ լոքդաուն, ախտահանում, իսկ հիվանդանոց՝ միայն իշխանությունների թույլտվությամբ

Շանհայի միլիոնավոր բնակիչներ արդեն գրեթե երկու ամիս է, ինչ լոքդաունի մեջ են՝ մինչ իշխանությունները փորձում են ամբողջությամբ արմատախիլ անել կորոնավիրուսը: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում կարանտինի կանոններն էլ ավելի են խստացվելու։ Տեղի բնակիչներին կարգելվի տանից դուրս գալ, ինչպես նաև օգտվել սննդի առաքման ծառայություններից, իսկ հիվանդանոց գնալը հնարավոր կլինի միայն կոմ​​կուսի տեղական մարմնի համաձայնությամբ։
Եթե որևէ մեկին Covid-19 է ախտորոշվել շենքի աստիճանավանդակի վրա, ապա մյուս հարևաններն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն ինքնամեկուսանալ պետական ​​հատուկ հաստատություններում, նույնիսկ եթե նրանց կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է (այս կանոնները գործում են քաղաքի որոշ շրջաններում): Նման կենտրոններում գտնվողները դժգոհում են հակասանիտարական վիճակից, մարդաշատությունից և լոգասենյակների բացակայությունից։
Շանհայի իշխանությունները չորեքշաբթի հայտարարել են, որ Covid-19-ի դեպքերի թիվը զրոյի է հասցվել քաղաքի թաղամասերի առնվազն կեսում, բայց սահմանափակումների վերացման մասին դեռ խոսք չկա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում