Սպորտ 4 տարի առաջ - 02:28 12-05-2022

Կևին դե Բրույնեի փայլատակումը․ «Մանչեսթեր Սիթին» դարձյալ 5 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Վուլվերհեմփթոնին»։ «Քաղաքայինները» հաղթեցին խոշոր՝ 5։1 հաշվով։

Փայլուն հանդիպում է անցկացրել մանչեսթերյան թիմի առաջատար Կևին դե Բրույնեն։ Բելգիացի կիսապաշտպանը «պոկերի» հեղինակ է դարձել՝ գոլ խփելով 7-րդ, 16-րդ, 24-րդ և 60-րդ րոպեներին։ Մանչեսթերյան թիմի վերջին գոլը խփել է Ռահիմ Սթերլինգը, իսկ ավելի վաղ «գայլերից» հաշիվը հավասարեցրել էր Լեանդեր Դենդոուքերը։

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» առաջնության ավարտից 2 տուր առաջ 89 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տեղում գտնվող «Լիվերպուլին» գերազանցելով 3 միավոր։ Նախավերջին տուրում «Ուեսթ Հեմին» հաղթելու դեպքում Պրեմիեր լիգայի գործող հաղթողները վերջին տուրից առաջ կհռչակվեն չեմպիոն։

Հանդիպման տեսությունը․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան