Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:10 11-05-2022

Սրանք պետք է դուրս գան, որ սեպեր չխրեն մեր և մեր դաշնակցի միջև․ Վահե Հակոբյան

Ընդդիմությունը շարունակում է հանրահավաքը։ Նրանք այժմ Ֆրանսիայի հրապարակում են։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Սիրելի՛ ժողովուրդ, ես մի բանի մասին եմ ուզում հիմա խոսել, որը շատ է շահարկվում վերջերս, մանավանդ մեր, այսպես կոչված, Կառավարության կողմից։ Երկու օր առաջ մենք միասին տոնեցինք մեր պապերի 77 տարի առաջ կերտած հաղթանակը, հաղթանակ, որտեղ հայ ազգը ունի շատ մեծ նվաճում։ 300.000-ից ավել հայորդիներ մասնակցել են Մեծ հայրենական պատերազմին, որի կեսից ավելին չի վերադարձել տուն։

1997թ․ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքվեց ռազմաքաղաքական պայմանագիր, որը գործում է մինչ օրս։ Եվ հիմա, թե՛ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, թե՛ մեր իշխանությունների կողմից այն սպառնալիքները, որ եթե մենք չզիջենք, այս մի բանը չտանք, պատերազմ կլինի․ հիմա ես հարց եմ ուզում տալ՝ ի՞նչն է փոխվել․ պայմանագիրը չեղյա՞լ է եղել, միջազգային երաշխիքնե՞րն են հեչ եղել, Ռուսաստանի Դաշնությունը միակողմանի դո՞ւրս է եկել այդ պայմանագրից․ ոնց որ թե ոչ։ Իսկ կարո՞ղ է մեր կողմն է փորձում դուրս գալ․ հնարավոր է, չի բացառվում։ Դա ևս մեկ պատճառ, որ սրանք րոպե առաջ դուրս գան, որ սեպեր չխրեն մեր և մեր դաշնակցի միջև»,- ասաց Վահե Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում