Արտաքին 4 տարի առաջ - 16:30 11-05-2022

Չեխիան ներառվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդում՝ Ռուսաստանի փոխարեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան «կողմ» ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Մարդու իրավունքների հարցերով խորհրդում Չեխիայի ներառմանը՝ Ռուսաստանի փոխարեն։

Որոշմանը կողմ է քվեարկել 157 պետություն, 23-ը ձեռնպահ է մնացել։ Որոշումն ընդունելու համար անհրաժեշտ նվազագույնը 97 ձայն է։

Ապրիլի 7-ին Գլխավոր ասամբլեան հատուկ նիստում կողմ է քվեարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու բանաձևին։ Նիստի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, Մոսկվայի հասցեին մեղադրանքներ են հնչել մարդու իրավունքների լուրջ և համակարգված խախտումների համար՝ կապված Ուկրաինա ռազմական ներխուժման հետ։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինն այդ ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս է եկել Խորհրդից դեռևս քվեարկությունից առաջ։

Չեխիան եղել է 47 անդամից կազմված իրավապաշտպան կառույցում թափուր տեղի միակ թեկնածուն։ Այս մարմինը ձևավորվում է տարածաշրջանային ներկայացուցչության սկզբունքով։

Հինգշաբթի օրը Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը նախատեսում է հատուկ նստաշրջան անցկացնել Կիևի հայցով, ինչը վկայում է Ուկրաինայում իրավիճակի հետագա վատթարացման մասին՝ կապված Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի հետ։ Մայիսի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռուսական կողմը չի պատրաստվում մասնակցել այս քննարկմանը։

Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվայի անդամակցությունը Մարդու իրավապաշտպան խորհրդին դադարեցվել է, նա կարող է նիստերին մասնակցել դիտորդի կարգավիճակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան