Ներքին 4 տարի առաջ - 16:00 11-05-2022

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը մայիսի 11-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էր նաև «ՀԿԵ» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։

Արմեն Փամբուխչյանը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ ԱԻՆ համագործակցությունը և ընդգծել, որ կողմերի կուտակած փորձն ու գիտելիքները հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության կարևոր ցուցիչ կարող են հանդիսանալ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ աշխատանքների նոր ուղղություններ՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական մակարդակներում։
Ալեքսեյ Մելնիկովը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ պատրաստակամ են աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։

ԱԻ նախարարության հետ սերտ համագործակցության, ինչպես նաև ջանքերի մեկտեղման համար նախարար Փամբուխչյանը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրել Ալեքսեյ Մելնիկովին, պատվոգրով՝ Կարեն Բարսեղյանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով